«Ժողովուրդ». Էլեկտրաէներգիայի գինը թանկացել է 27%-ով, հարկերը պակասել են 28%-ով
Հայկական Մամուլ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման և վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Արդեն իսկ ակնհայտ կեղծ սնանկության այս ֆոնին, սակայն, ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ էլեկտրամատակարար ընկերությունն այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է 1,8 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28%-ով։ Մինչդեռ էլեկտրաէներգիայի գինը նախորդ հուլիսից, ինչպես հայտնի է, թանկացել է 27%-ով:
Տրամաբանություն փնտրելն ավելորդ է։ Հանրահաշվային այս թնջուկը հնարավոր է լուծել միայն ՀՀ-ում գործող խաղի կանոնների գործադրմամբ. կամ միլիարդները ստվերային հոսք ունեն, պետբյուջե չեն մտել, կամ արտագաղթի պատճառով՝ բնակչությունը քիչ «լույս է վառել»։ Երկու պարագան էլ անասելիորեն ցավալի երևույթ է մեր երկրի համար:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու