Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենա է այրվել
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 30-ին' ժամը 03.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, այրվում է «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել՝ 04.12-ին: Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում այրվել է Զ. Պ.-ին պատկանող «Գազ 24» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու