«Ռեալին» զիջում էինք ակնհայտ տարբերությամբ. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և գերմանական ակումբի ֆուտբոլիստները հիասթափված են «Ռեալի» դեմ խաղից հետո:
«Իհարկե, մենք հիասթափված ենք, և տխուր է պարտվել այս խաղում: Մենք զիջում էինք ակնհայտ տարբերությամբ: Այնպես, ինչպես մենք խաղացինք «Մանեչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» դեմ, օգուտ չբերեց այսօր: Բացի այդ, Մադրիդում մենք ավելի շատ էինք տիրում գնդակին: Իսկ այսօր' ոչ: Ահա թե ինչու մենք պարտվեցինք»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ռեալը»: Մադրիդցիները պատասխան խաղում 4-0 ջախջախիչ հաշով հաղթեցին Պեպ Գվարդիոլայի թիմին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու