«Բավարիան» եվրագավաթների տնային խաղերում կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալից» կրած 0:4 հաշվով պարտությունը մյունխենցիների համար սեփական հարկի տակ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում ամենախոշոր հաշվով պարտությունն էր:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի թիմը մադրիդցիներին զիջեց ընդհանուր 5:0 հաշվով:
Շնորհիվ հաղթանակի` Անչելոտին 4-րդ անգամ կարողացավ իր մարզած թիմին դուրս բերել ՉԼ-ի եզրափակիչ: Իտալացի մասնագետին երկու անգամ դա հաջողվել է «Միլանի» հետ:
Նշենք, որ բացի Անչելոտիից նման արդյունքի է հասել ևս երեք մարզիչ՝ Միգել Մունյոսը (1960, 1962, 1964, 1966), Մարչելո Լիպին (1996, 1997, 1998, 2003) և Ալեքս Ֆերգյուսոնը (1999, 2008, 2009, 2011):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու