«Պարո'ն, ըըը, տիկի'ն Բիշարյան, խոսեք». Գալուստ Սահակյան. Ազգային ժողովում ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց
Քաղաքական
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը քսան րոպե ընդմիջում վերցրեց:
Նիստը վարում էր ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը, ով ցանկանում էր հարցը դնել քվեարկության, սակայն, վարման կարգի վերաբերյալ հերթով խոսք վերցրին ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները` հայտարարելով, որ չեն մասնակցելու քվեարկությանը. նրանք նախագծի հետ կապված ունեն մտահոգություններ: ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց այդ մտահոգություններից մեկը, որ նախագիծն ուղղված է «շքեղության հարկ» երևույթը վերացնելուն:
Ապա ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Նշենք նաև, որ ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը դիմելով Հեղինե Բիշարյանին ասաց. «Պարո'ն, ըըը, տիկի'ն Բիշարյան, խոսեք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու