Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ իշխանական ուժերի համար քննություն է համարում կառավարության ծրագրի քվեարկությունը
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավում է, որ Ազգային ժողովի խոսնակի քվեարկության ժամանակ միահամուռ մոտեցում չկար: «Երեկվա քվեարկությունը հստակ ահազանգ էր և եթե այդպիսի քվեարկություն լինի նոր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, ոչ միայն ինձ կամ մեզ համար, այլև շատերի համար կծնվի քաղաքական նոր իրավիճակ: Խորհրդարանական ուժերի համագործացության առանցքային քննությունը լինելու է կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ»,- ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչը:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով' ինքը հույս ուներ, որ ապրիլին կունենային միացյալ հրապարակը, որի մասին խոսել են: «Հասկանալով, որ իմ ժամացույցն աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը` ես սիրով կսպասեմ մինչ մայիսի կեսեր, երբ կառավարության ծրագիրը կներկայացվի, և եթե դրա շուրջ չլինի միասնական դիրքորոշում, այն ժամանակ ես իմ ավարտական գնահատականը կհայտնեմ»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը' միաժամանակ շեշտելով այն հանգամանքը, որ այդ ուժերի համագործակցության կարևոր արժեքն է այն, որ ամեն մեկն ունի իր մոտեցումը: «Ուզում եմ հուսալ, որ ոչ մի բացառություն չենք ունենա մայիսին, քանի որ այդ ուժերը ժողովրդին խոստացել են համակարգային փոփոխություններ»,-ասաց քաղաքական գործիչը' հույս հայտնելով, որ համագործակցության հնարավորությունը կորսված չէ:
Ապրիլի 29-ին ԱԺ խոսնակի ընտրությանը հրաժարվել են մասնակցել «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունները, քվերակել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, իսկ ՀԱԿ-իս քվեարկությանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և ԱԺ նախագահի պաշտոնի ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, որից 101-ը քվեարկել է ՀՀԿ-ական թեկնածուի' Գալուստ Սահակյանի օգտնին: Հրանտ Բագրատյանը ստացել է 3 ձայն: Ըստ վերլուծությունների' եթե ՀՀԿ-ն խորհրդարանում 70 պատգամավոր ունի, ուրեմն Գալուստ Սահակյանի ընտրությանը մասնակցել են նաև ԲՀԿ անդամները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու