Տիգրան Սարգսյանը Հայաստանում չէ
Քաղաքական
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետությունում չէ, դրա համար էլ չի մասնակցում Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սարգսյանի՝ հնարավոր նեղացածության մասին հարցին:
Միաժամանակ, Աշոտյանը հիշեցրեց, որ Սարգսյանը պաշտոնից հեռանալուց հետո ՀՀԿ նախավերջին նիստին մասնակցել է: ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ