Հովհաննես Սահակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Քաղաքական
Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Փակ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որոնցից 80-ը կողմ է քվեարկել Հովհաննես Սահակյանի թեկնածությանը, 5-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հովհաննես Սահակյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ