Հոռնյակը խիստ նկատողություն ստացավ, «Բանանցը» տուգանվեց
Սպորտ
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը' ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:
Որոշումներից մեկի համաձայն` «Ուլիս»-«Բանանց» (ԲԽ13-14092) խաղին «Բանանց» թիմի գլխավոր մարզիչ Զոլտ Հոռնյակի (N 20680) դժգոհություն արտահայտելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն' հայտարարել խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 50 000 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ