Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի օրինակին. Էդվարդ Նալբանդյան
Արտաքին Քաղաքական
Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին: «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և մենք Թուրքիայից այս հարցում սպասում ենք քաղաքակիրթ քայլեր»,- ասաց Նալբանդյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի նրան, որ հետագայում մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունները չկրկնվեն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)