Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունների հետ' աջակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին նշվում է ապրիլի 29-ին հրապարակված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության 2013 թվականի գործունեության հիմնական ուղղությունների և արդյունքների մասին հաշվետվությունում: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շրջանակներում Ռուսաստանը սերտորեն համագործակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող պետությունների հետ' Ֆրանսիա և ԱՄՆ: Համատեղ ջանքերի շնորհիվ սկզբունքային որոշում է կայացվել հայ-արդրբեջանական բարձր մակարդակի կապերի վերականգման վերաբերյալ»,- նշվում է հաշվետվությունում:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ ԱՊՀ տարածքում հակամարտությունների կարգավորման գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունների հետ համատեղ կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- ասվում է հաշվետվությունում:
Անդրադարձ կա նաև Մերձդնեստրին. Մասնավորապես նշվում է, որ ՌԴ-ն ակտիվորեն կմասնակցի մերձդնեստրյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման աշխատանքներին' Մերձդնեստրի համար հատուկ կարգավիճակ որոշելիս հիմնվելով Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության իրավունքի և չեզոք կարգավիճակի վրա:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)