Տիգրան Ուրիխանյանի կարծիքով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը վիրավորական է
Հայաստան
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: Պատգամավորն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է.
«Չեմ կարող չարձագանքել Հանրապետական կուսակցության խոսնակի այսօրվա հայտարարությանը: Այն, որ բոլոր ճանապարհները մոտ ու հեռավոր ապագայում իր խոսքերով անցնում են մեկ հասցեով, այն, որ առաջիկա տասնամյակում միմիայն Հանրապետականը կարող է հավակնել որոշումների կայացման դաշտ մտնելուն, այն, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանությանը ընդունվում է ոչ միայն զարմանքով, այլև համարվում է վիրավորանք թե´ մեր, թե´ մեր ոչ իշխանական գործընկերների, և թե´ Հանրապետական կուսակցությանը չընտրած հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների համար:
Կարծում եմ Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ, և արդյո՞ք Հանրապետականը որպես անայլընտրանքային միակ միջոց ներկայացնելը կուսակցության պաշտոնական տեսակետն է, թե՞ ոչ: Մի՞թե սրանով ակնարկվում է, որ մոտակա տաս տարին որևէ այլ ուժ իրավունք չունի հավակնելու պատասխանատվություն ստանձնելուն»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից