Բոլորովին մերկ Ռիհանան ոգևորել է երկրպագուներին (ֆոտոշարք)
Այլ
Բարբադոսցի գեղեցկուհի Ռիհաննան չի դադարում զարմացնել երկրպագուներին:
Հայտնի երգչուհին հերթական համարձակ քայլն է արել. գայթակղիչ և անչափ սեքսուալ աստղը «Lui» ամսագրի մայիսյան համարի շապիկին է հայտնվել մերկ կրծքով: Բաց ֆոտոշարքը, որի հեղինակը հայտնի ֆեշն լուսանկարիչ Մարիո Սորրենտին է, շատ տպավորիչ է եղել ոչ միայն Ռիհաննայի երկրպագուների, այլև նրա գործընկերների համար: Նրանցից ոմանք փոփ-երգչուհու պրովոկացիոն լուսանկարները փիար քայլ են անվանել, ոմանք էլ հիացմունքով են դիտել այդ սեքսուալ լուսանկարները և խոստովանել, որ Ռիհաննան իսկական «կրակի կտոր» է:
Ռիհաննայի նոր ֆոտոշարքի կողքով անտարբեր չի անցել նաև «ՎԻա գրա» խմբի նախկին անդամ, ուկրաինացի երգչուհի Աննա Սեդոկովան: Լինելով համարձակ ֆոտոշարքերի սիրահար` Աննան չի քննադատել բարբադոսյան իր կոլեգայի այդչափ համարձակ քայլը: «Ռիհաննայի նոր ֆոտոշարքը լայն արձագանք ունեցավ: Ակներև է, որ նրա համար արդեն վաղուց միևնույն է, թե ինչ է մտածում իր մասին հանրությունը, և պրովոկացիան էլ նրա համար, հաստատ, ոչ թե փիարի միջոց է, այլ` կոչ», -գրել է Աննան Ինսթագրամի իր միկրոբլոգում:























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու