Կարգալույծ է հռչակվել երկու եկեղեցական
Հայաստան
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար: Կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը' Սարգիս Գուտուզյան ավազանի անունով:
Մեկ այլ տնօրինությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը' Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից