Շտապ. Տեղի է ունենում ապօրինություն. բնակիչները բողոք-նամակ են տարածել
Այլ
Արաբկիր վարչական շրջանի մի խումբ բնակիչներ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի կողմից հակասոցիալական և հակաօրինական, խայտառակ քայլ է կատարվում: Պարոն Անտոնյանը հաշվի չառնելով իր ղեկավարած վարչական շրջանի բնակիչների կարծիքը որոշել է Արամ Խաչատրյան-Գյուլբենկյան փողոցների հատման մասում տարիներ շարունակ տեղակայված առևտրի և սպասարկման կետերը ապամոնտաժել' պուրակ կառուցելու նպատակով: Այդ վայրերում բազմաթիվ քաղաքացիներ վաստակում են իրենց ապրուստի միջոցը, որից փորձում է զրկել վարչական շրջանի ղեկավարը: Ի դեպ, նա նույնիսկ չի փորձել հարցին օպտիմալ լուծում տալ և ձեռնամուխ է եղել հակասոցիալական մի քայլի: Մենք դիմում ենք Երևանի քաղաքապետին, որպեսզի կանխի այս խայտառակ գործընթացը, որի արդյունքում մարդիկ կմնան իրենց երկրում և կշարունակեն աշխատել ու հարկեր վճարել պետությանը: Մենք չենք ցանկանում լքել մեր երկիրը, պարզապես մեզ մի զրկեք օրվա հացից: Հայտարարում ենք նաև, որ եթե մեր խնդրին չհետևի համարժեք արձագանքը, ապա մենք' տարածքի աշխատակիցներս և գործունեություն իրականացնողներս, կդիմենք հացադուլի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու