«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը չի ցանկանում բաժանվել իր «թալիսմանից»
Հայկական Մամուլ
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ներկայիս Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բավականին մեծ շուքով անցել է իր նոր աշխատասենյակի վերափոխման գործընթացին:
«Ժողովուրդ»-ի՝ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն օրեր առաջ իր նախկին աշխատակիցներից պահանջել է, որ իր շքեղ բազկաթոռը տեղափոխեն Ֆինանսների նախարարություն: Ասել է թե՝ Գագիկ Խաչատրյանը կամ հարմարավետ չի զգացել իրեն ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի աթոռին, կամ, որն ավելի հավանական է, ՊԵԿ նախագահի աթոռն ավելի «խերով է», ու Գագիկ Խաչատրյանը չի ցանկանում բաժանվել իր «թալիսմանից»: Իսկ թե բարեփոխումներից խոսող Գագիկ Խաչատրյանը, ով այսօրինակ «լուրջ» փոփոխությունները սկսել է աթոռից, ինչ նոր «հեղափոխություններ» կանի գործնական ոլորտում, դեռ հայտնի չէ:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ