«Առավոտ». Բաքվում մոլեգնել է` «Հայաստանի օգտին լրտեսությամբ» զբաղվողների «որսը»
Հայկական Մամուլ
ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հանդեպ դժգոհության ֆոնին Բաքվում մոլեգնել է` «Հայաստանի օգտին լրտեսությամբ» զբաղվողների «որսը»
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել վերջին օրերին Ադրբեջանում: Վստահաբար ընթացող գործընթացներով կրտսեր Ալիեւի վարչակազմը ինչ-որ նոր փուլի մեկնարկի համար պարարտ հող է նախապատրաստում:
Օրերս Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարովիչը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակի կապակցությամբ՝ կապված լրագրողներին ու քաղաքական ակտիվիստներին հալածելու նոր փաստերի հետ. «Ես ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններով զբաղվում է 1992-ից եւ չեմ տեսել ավելի վատթար իրավիճակ, քան այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Ադրբեջանում: Բաքուն քննադատում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, իսկ Կոնգրեսի աշխատակիցներին մեղադրում է լրտեսության մեջ… Վարչակարգը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ՝ սեփական քաղաքացիներից: Նրանք անգամ գնում են այն քայլին, որ հյուրանոցներին արգելում են հյուրընկալել վարչակարգին քննադատող հասարակական կազմակերպությունների միջոցառումները»:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու