Ժոզե Մոուրինյուի հակառեկորդը
Սպորտ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ երկու խաղերի արդյունքում Լոնդոնի «Չելսին» եզրափակչի ուղեգիրը զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին» (1:3):
Արդյունքում, Մոուրինյուի գլխավորած թիմերը 4-րդ անգամ անընդմեջ լքում են Չեմպիոննների լիգան կիսաեզրափակչից: Այս մասին տեղեկացնում է MisterChip-ը:
2010/11, 2011/12, 2012/13 մրցաշրջաններում պորտուգալացին կիսաեզրափակիչ է հասել Մադրիդի «Ռեալի» հետ:
Ժոզե Մոուրինյուն դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ով 4-րդ անգամ անընդմեջ ՉԼ-ի պայքարը լքեց կիսաեզրափակիչ փուլից:
Հավելենք, որ պորտուգալացու գլխավորած թիմերը երկու անգամ նվաճել են ՉԼ-ի գավաթը. 2004թ-ին՝ «Պորտուն» , 2010թ-ին՝ «Ինտերը»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ