Մայիսի 1-ը՝ Աշխատավորի օր
Հասարակություն
Մայիսի 1-ը, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր:
1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում բանվորները գործադուլ կազմակերպեցին՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր, որի ժամանակ բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:
1889թ. Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել՝ ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում:
ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ համարվել է պետական տոն: Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց։ Ներկայումս այն կրկին տոն է մեզ համար և կոչվում է Աշխատավորի օր:
Այս տարի ևս Հայաստանի կոմունիստները մայիսմեկյան երթ կանցկացնեն Երևանի կենտրոնում։ Մայիսի 1-ին Սարյանի պուրակից մեկնարկող հանդիսավոր երթը Մաշտոցի պողոտայով կշարժվի դեպի ՌԴ դեսպանատուն: Հետո կոմունիստները Կիրովի անվան մանկական զբոսայգում մանկական տոնական միջոցառումներ կկազմակերպեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու