Երևանի կենդանաբանական այգին իր դռները բացեց այցլուների առջև
Հասարակություն
Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բացեց մայիսի 1-ի առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ն: Ինչպես տեղեկացնում են Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից, այգին այցելուներին կներկայանա մի շարք նորություններով' նոր կենդանատեսակներով և բարեկարգված տեսքով: Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր' այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ: Այս տարի ևս այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով:
Այգում փոքրիկներին դիմավորում են հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 10:00-ից և կշարունակվեն մինչև 18:00-ն, իսկ 11:00-ից մինչև 16:30-ն այգում կիրականացվեն կենդանիների ցուցադրական կերակրումներ: Այցելուները կերակրման ժամանակացույցին կարող են ծանոթանալ և´մուտքի, և´ կենդանիների ազատավանդակների մոտ փակցված ցուցանակներից:
Այգու տարբեր հատվածներում կլինեն մրցութային և տեղեկատվական տաղավարներ' Երևանի կենդանաբանական այգու խաղային տաղավար, նոր ծրագրերի տաղավար, Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) տաղավար, «Լոնդոն ԱՅ» միջազգային ուսումնական կենտրոնի տաղավար։
Երաժշտական կատարումներով հանդես կգան մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների սաներ, թատերական խմբեր, ստեղծագործական կենտրոններ։
Միջոցառումներով կազդարարավի Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ