Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ֆեդերիկո Մոնդելչին սիրո խոստովանություն արեց իր հայ երկրպագուներին

Գիտություն և Մշակույթ

Հինգ համերգ, հարյուրավոր ուկնդիրներ, որոտընդոստ ծափահարություններ, ջերմ ընդունելություն. դրանով Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնությամբ մի քանի օր շարունակ Հայաստանում և Արցախում անցկացված «Անմոռանալի Բիթլզ» համերգների շարքն անմոռաց հիշողություններ կթողնի իտալացի անվանի սաքսաֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի սրտում: Աշխարհի առաջատար սաքսաֆոնահարներից մեկը, թեև Հայաստանում առաջին անգամը չէ, այնուամենայնիվ, հիացմունքով է խոսում մեր երկրի և հայերի մասին: Ֆեդերիկո Մոնդելչին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխանցել է այցի մասին իր տպավորությունները, խոսել ծրագրերի, երաժշտությունը չքաղաքականացնելու և այլ հարցերի շուրջ:

- Պարոն Մոնդելչի, նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Գիտեմ, որ Հայաստանում առաջին անգամը չեք: Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք Ձեզ զգում մեր երկրում:

- Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ գալիս եմ Հայաստան: Այստեղ եմ եղել արդեն 4-5 անգամ: Առաջին անգամ Հայաստան եմ եկել Կոնստանտին Օրբելյանի, հետո' երկու անգամ Արամ Ղարաբեկյանի և երկու անգամ Վահան Մարտիրոսյանի հրավերով: Ես Հայաստանում ելույթ ունենալիս շատ հարմարավետ եմ ինձ զգում:

- Այս տարի Հայաստան եք եկել «Անմոռանալի Բիթլզ» նախագծի շրջանակներում:

- Սա նոր նախագիծ է, որը պետք է իրականացվեր նախորդ տարի, սակայն որոշ պատճառներով այն հետաձգվեց մինչև այս տարի: Գաղափարն առաջացավ Վահան Մարտիրոսյանի մոտ, նախորդ տարի: Մի գաղափար էր, որ նման էր երազանքի և այդ երազանքն իրականություն դարձավ:

- Հայաստանի պետական կամերային նվագախմբի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Գո՞հ եք համագործակցությունից:

- Շատ լավ կամերային նվագախումբ է: Նրանք արժանի են ավելիին: Նրանք պետք է անեն ավելի շատ, որովհետև նրանք պրոֆեսիոնալ են: Ես գիտեմ, որ նրանք պարբերաբար համերգներ են ունենում այս սրահում, բայց, հավանաբար նրանց ավելին է պետք:

- Հավանաբար արտասահմանյան շրջագայություններն ի նկատի ունեք:

- Նաև, բայց և Հայաստանյան շրջագայությունները, որովհետև խաղացանկը լայն է, և նաև արժե այլ մենակատարների հետ համագործակցել: Շատ նախագծեր կարելի է իրականացնել' և դասական, և ժամանակակից երաժշտության ոլորտներում:

- Մաեստրո, Դուք արդեն մի քանի համերգով եք հասցրել հանդես գալ Հայաստանում: Հայ հանդիսատեսի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

- Հանդիսատեսը շատ լավն է: Ես հասկացա, որ հայ հանդիսատեսը մասնակցում է համերգների մեծ ոգևորվածությամբ: Համերգը ոչ միայն շոու է, այն հնարավորություն է ներսից ինչ-որ հատուկ բան զգալու համար: Սա կարծես նման է այն բանին, որ երբ դու հավատում ես Աստծուն, դու կարծես թե ոգեշնչված ես: Հայերի պարագայում ես սա զգացի:

- Տեղյակ եմ, որ Դուք և նվագախումբը համերգով հանդես եք եկել Արցախում: Ինչպե՞ս անցավ համերգը:

- Շատ լավ համերգ էր' շատ լավ հանդիսատեսի մասնակցությամբ: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Ես կարծում եմ, որ սա նորություն էր նրանց համար: Արցախում ասացին, որ ցանկանում են մեզ շուտով տեսնել: Ամեն դեպքում, որպես երաժիշտ ես մեծ բավականություն ստացա:

- Երբ որևէ հայտնի երաժիշտ Արցախում համերգ է ունենում, միանգամից հայտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»: Դուք չե՞ք վախենում դրանից:

- Ոչ, ես կարծում եմ, որ երաժշտությունը մեկի կամ մյուսի համար չէ, այն բոլորի համար է: Երաժշտությունը կյանքի նկատմամբ մաքուր վերաբերմունքն է: Ես չեմ սիրում, երբ քաղաքականությունը կամ տնտեսությունը խառնում են երաժշտության հետ:

- Բայց Ադրբեջանում խառնում են: Օրինակ' Մոնսերատ Կաբալյեն, Պլասիդո Դոմինգո կրտսերը և այլ երաժիշտներ ու երգիչներ, ովքեր ելույթ ունեցան Արցախում, հայտնվեցին Ադրբեջանի «սև ցուցակում»:

- Ամեն դեպքում: Ես Ադրբեջան գնալու ծրագիր չունեմ մոտակա ժամանակներս (ծիծաղում է):

- Հայաստանում և Արցախում Ձեզ ի՞նչն է ամենաշատը դուր եկել:

- Ես շատ բաներ եմ սիրում: Սիրում եմ երկիրը, որովհետև այն շատ յուրահատուկ բնատեսարաններ ունի, շատ հին երկիր է: Սիրում եմ ձեր ֆանտաստիկ սնունդը, այն շատ առողջարար է: Մարդիկ շատ նման են իտալացիներին: Ամենաշատը սիրեցի վերաբերմունքը երաժշտության նկատմամբ:

- Համերգներից մեկին Դուք ներկայացաք և' որպես դիրիժոր, և' որպես սաքսաֆոնահար: Արդյոք դժվար չէ՞ համատեղել այս երկուսը:

- Ինձ համար' ոչ, որովհետև ես սովոր եմ անել դա ոչ միայն կամերային, այլև սիմֆոնիկ նվագախմբերի հետ, իսկ նրանց պարագայում ավելի դժվար է:

- Գիտեմ, որ Դուք շատ եք սիրում կատարել ժամանակակից հեղինակների գործեր' այդպիսով տարածելով դրանք: Հայաստանում նման երաժշտություն պատրաստվո՞ւմ եք տարածել:

- Ես շատ եմ սիրում նոր երաժշտություն կատարել, որը նվիրված է սաքսաֆոնին: Ես աշխատել եմ շատ կոմպոզիտորների, անգամ' հայերի հետ: Կատարել եմ Հարությունյանի, Թարիվերդիևի, Շարաֆյանի գործերը: Երբեմն փառատոնների կամ համերգների կազմակերպիչները ցանկանում են ներառել իրենց ծրագրում այնպիսի ստեղծագործություններ, որոնք բոլորը կվայելեն: Ժամանակակից երաժշտությունն այլ է: Այն նման է ժամանակակից արվեստին' բոլորի համար չէ: Օրինակ' եթե դու ցուցահանդես ես կազմակերպում Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի կամ էլ մեկ այլ գործչի աշխատանքներով, շատերը գիտեն և կ այցելեն, բայց ժամանակակից տեղծագործողներին չգիտեն' արդյոք կընդունեն:

- Տեսեք, օրինակ' օրերս Հայաստանում բացվեց ձեր հայրենակից, ժամանակից նկարիչ Բրունո Բրունիի ցուցահանդեսը:

- Եվ ինչպիսի՞ն էր ակնդրի արձագանքը:

- Շատերը հավանեցին նրա գործերը, նույնիսկ ՀՀ Նախագահն այցելեց և դիտեց ցուցահանդեսը:

- Բրունո Բրունին ընկերս է, ես էլ վաղն առավոտյան կգնամ ցուցահանդեսը դիտելու:

- Պարոն Մոնդելչի, Իտալիայում այսօր երաժիշտներն ի՞նչ խնդիրներ ունեն:

- Այնպիսին, ինչպիսին ամենուր. մշակութային ծրագրերի իրականացման գումարի պակաս: Երբեմն գումար է տրամադրվում ոչ այնքան հետաքրքիր նախագծի: Շատ հաճախ հիասքանչ նախագծերը գումարի բացակայության պատճառով չեն իրականացվում: Բայց դա դժվար է ամենուր:

- Հայաստանյան համերգներից հետո ո՞ւր եք պատրաստվում մեկնել:

- Իտալիայում Ռախմանինովի գործերով հանդես կգամ, դրանից հետո բազմաթիվ ծրագրեր ունեմ: Լիտվա եմ մեկնելու, հետո' աշնանը, մասնակցելու եմ իտալական փառատոնի, որն ամեն տարի նվիրվում է մի ազգի: Այս տարի այն նվիրված է Հայաստանին: Ես որպես մենակատար կկատարեմ Գլազունովի կոնցերտը, իսկ որպես դիրիժոր' Խաչատրյանի և Կոմիտասի գործերը:

- Ձեր բազմաթիվ այցելություններից հետո հայերից շատերն են հասցրել Ձեզ սիրել: Ձեր հայ երկրպագուներին ի՞նչ կցանկանայիք փոխանցել:

- Ես սիրում եմ ձեզ:

Հ.Գ. Իտալացի սաքսաֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսաֆոնահարների համաշխարհային փառատոններում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում' Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի «Դելլա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC-ի ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչին համերգների ժամանակ հանդես է գալիս որպես սաքսաֆոնահար և դիրիժոր:

Մոնդելչին և նվագախումբը Հայաստանում «Անմոռանալի Բիթլզ» նախագծի շրջանակում հանդես եկան 5 համերգներով: Ապրիլի 26-ին նվագախումբը և սաքսաֆոնահարը ելույթ ունեցան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այնուհետև հաջորդ օրը Մոնդելչին ներկայացավ «Մեցցո» ակումբում: Մոնդելչին և նվագախումբը հանդես են եկել նաև Արցախում: Ապրիլի 28-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ' նույն ծրագրով: Ապրիլի 30-ի' Ջազի միջազգային օրվա առթիվ երաժիշտը և նվագախումբը միանգամից երկու համերգով անակնկալ մատուցեցին ունկնդրին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված