Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Արամ Խաչատրյանի և Էռնեստ Հեմինգուեյի հանդիպումը. այսօր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Կուբայական հեղափոխությունից հետո հայ նշանավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն առաջիններից մեկն էր, ով խորհրդային պատվիրակության ոչ մեծ կազմի հետ հյուրախաղերով մեկնեց Ազատության կղզի: Այդ ուղևորության մեջ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, բայց ոչ նրա համար: 1960 թ. փետրվարին Հավանայում Խաչատրյանը ներկայացրեց իր Երկրորդ սինֆոնիան: Նա նաև խմբավարն էր: Ելույթի հաջողությունը մեծ էր: Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց հայ երգահանին, իսկ դահլիճից ստացած բազում երկտողերի թվում կար նաև այս մեկը. «Դուք երկու հրաշք գործեցիք: Առաջինը ձեր սինֆոնիան էր, երկրորդն այն, թե ինչ արեցիք նվագախմբի հետ»: Երկտողի հեղինակը աշխարհահռչակ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի կինն էր' Մերի Ուելշը:

Հեմինգուեյի գրչով հիացած և նրա ստեղծագործություններին լավ ծանոթ կոմպոզիտորի համար նման մեկից գովասանքի խոսքեր լսելը պիտի որ կրկնակի հաճելի լիներ: Սակայն ամենամեծ անակնկալը' արվեստի երկու հզոր ներկայացուցիչների հանդիպումը, դեռ առջևում էր:

Պետք է ենթադրել, որ հենց Մերիի նախաձեռնությամբ էլ հնարավոր է դարձել Խաչատրյանի, նրա կնոջ' Նինա Մարկովնայի և Հեմինգուեյի տեսակցությունը: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև նշանավոր խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին' Սերգոն, ով նույնպես այդ օրերին հոր հետ գտնվում էր Կուբայում: Իր հուշերում գրում է. «…Այլ նվերների շարքում մենք Հեմինգուեյին տարել էինք նաև մի շիշ ռուսական օղի: Եվ զարմանքով նրա սեղանին նկատեցինք ճիշտ այդպիսի մի շիշ, բայց արդեն բացված:1960 kuba

- Մի քանի օր առաջ ես իմացա, որ Հավանայում է գտնվում հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը,- ասաց նա:- Մենք նրան հրավիրեցինք մեզ մոտ: Ճաշի սեղանի շուրջ հետաքրքիր զրույց ունեցանք: Նա և իր կինը մեզ շատ դուր եկան: Ես սիրում եմ նրա երաժշտությունը: Հենց Խաչատրյանն էլ ինձ թողեց այս շիշը»:

Հիշյալ հանդիպման ականատեսներից մեկն էլ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Կուզմիշևն էր: Հեմինգուեյին հյուրընկալելիս նա ընկերացել է Խաչատրյանին:

Այդ տարիներին ամերիկացի գրողը բնակվում էր Հավանայից ոչ հեռու գտնվող «Լա Վիխիա» առանձնատանը: Այստեղ էր նա ընդունում հազարավոր երկրպագուների, որոնք ժամանում էին աշխարհի տարբեր անկյուններից: Խաչատրյանի հյուրընկալումն առավել քան ջերմ էր: Սկզբում, համաձայն ամերիկյան ավանդույթի, տանտերերը նրանց ուղեկցել են եռահարկ շինության բոլոր հարկաբաժիներով: Կուզմիշևն իր հուշերում պատմում է. «Խաչատրյանը շատ համեստ մարդ էր, և անկեղծ զարմանքով պարզեց, որ «Լա Վիխիայի» տանտերը պաշտում է իր երաժշտությունը»: Սակայն սա դեռ բոլորը չէր: Պարզվել է, որ Հեմինգուեյն ունեցել է Խաչատրյանի երաժշտության ձայնագրությունների հավաքածու' շուրջ 15 ձայնասկավառակներ ու մագնիտոֆոնային ժապավեններ:

«Հեմինգուեյը բառացիորեն ցնցեց Արամ Իլյիչին, երբ առանձնակի բարեկամական և հարգալից շարժումով հյուրասենյակի պահարաններից մեկում ցույց տվեց մագնիտոֆոնային ձայներիզները և ասաց. «Սրանք ձեր երաժշտություններն են, մաեստրո»:

- Իսկ ինչու՞ են դրանք այստեղ,- ակնհայտորեն հանկարծակիի եկած այն փաստից, որ Հեմենգուեյի մոտ կան իր ստեղծագործությունների ձայնագրությունները, շփոթված հարցրեց Խաչատրյանը:

Բոլորը, բացի կոմպոզիտորից, բնականաբար, ծիծաղեցին: Իսկ նա, շարունակելով տարակուսել, երկու-երեք անգամ հարցրեց. «Այստեղ ի՞նչ կա ծիծաղելի: Ինչու՞ եք ծիծաղում»: Պետք էր ճանաչել Արամ Իլյիչի համարյա մանկական անկեղծությունը' հասկանալու համար, որ խոսքը մեծ արվեստագետի սեթևեթանքի մասին չէ, այլ միանգամայն բնական ռեակցիայի. «Ինչպե՞ս թե, Նոբելյան մրցանակակիր, համարյա երկնային արարած, իսկ ես նրա համար մաեստրո՞ եմ»:

Երկու մեծերի հանդիպման մասին կա ևս մի վկայություն, որը գրառել է հայազգի ճանաչված գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը: Նա իր «Սոլո ունդերվունդի համար» ստեղծագործության մեջ մի այսպիսի դրվագ է նկարագրել. «Խաչատրյանը եկավ Կուբա: Հանդիպեց Հեմինգուեյին: Պետք էր ինչ-որ կերպ բացատրվել: Խաչատրյանն անգլերենով ինչ-որ բան ասաց: Հեմինգուեյը հարցրեց.

- Դուք խոսու՞մ եք անգլերեն:

Խաչատրյանը պատասխանեց.

- Մի քիչ:

- Ինչպես և մենք բոլորս,- ասաց Հեմինգուեյը»:

Հետաքրքրական է, որ նույն Սերգո Միկոյանը պնդում է, թե այս երկխոսությունը տեղի է ունեցել իր հետ, մինչդեռ Դովլաթովն առանց հիմքի այն վերագրել է Խաչատրյանին:

1960 kuba

Ամեն դեպքում, անկախ այն բանից, թե ում անգլերենի իմացության մասին է խոսել Հեմինգուեյը, դա չի խանգարել անկեղծ ու անմիջական երկխոսությանը: Ներկաների վկայության համաձայն, ճաշի ժամանակ նրանք զրուցում էին գրականության, երաժշտության, Կուբայի, Ռուսաստանի և Իսպանիայի' Հեմինգուեյի հավերժական սիրո մասին: Հաճելի էր փաստելը, որ բազմաթիվ հարցերում նրանք համակարծիք էին: Եվ դա զարմանալի չէր: Երկուսի համար էլ գնահատելին համամարդկային արժեքներն էին, որոնք չեն ճանաչում սահմաններ, ժամանակ և քաղաքականություն:

Որպես հիշատակ իրենց առաջին հանդիպումից, նրանք լուսանկարվել են առանձնատան բակում աճող նշանավոր սեյբա ծառի մոտ: Իսկ հրաժեշտի ժամանակ տանտերն առաջնորդվել է կուբայական ավանդույթներով, որտեղ տղամարդիկ երկար իրար ձեռք են թոթվում, իսկ կանայք ողջագուրվում են:

Ասում է, որ երբ մեկ ամիս անց Հեմինգուեյին այցելել են խորհրդային մեկ այլ պատվիրակության անդամներ, գրողը նրանց հյուրասիրել է Խաչատրյանի նվիրած հայկական կոնյակով և հիշել, որ Խաչատրյանն այն հանձնելիս առանձնակի հպարտությամբ շեշտել էր. «Երևանից է»:

Դժվար էր հավատալ, որ այս հանդիպումից մեկ տարի անց ամուր, կենսախինդ, նորանոր ծրագրեր նախագծող Էռնեստ Հեմինգուեյը պիտի ինքնասպան լիներ:

 ernest-hemingway-anastas-mikoian-1959-cuba1

Նյութը՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆԻ բլոգից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված