Ուժեղ քամի Երևանում. գրանցվել են արտակարգ դեպքեր
Արտակարգ Պատահար
Մայիսի 1-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 43 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրերը պոկվել և կախվել են, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են շենքի թիթեղյա կառուցատարրերը և հեռացրել անվտանգ տարածք:
***
Մայիսի 1-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտակքի մարզի Աբովյան քաղաքի Գառնի փողոցի թիվ 7 շենքի տանիքի մի հատվածը ուժեղ քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 45 ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ տանիքը (15 քմ) թեքվել է:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են կախված տանիքի կառուցատարրերը:
***
Մայիսի 1-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի տանիքը ուժեղ քամուց կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Պարզվել է, որ տանիքը (մոտ 12 քմ) թեքվել է:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են կախված տանիքի կառուցատարրերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու