«Առավոտ». Սոցիալական պետություն մենք երբեք չենք դառնա
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ը գրում է. «Ես չգիտեմ, մոտակա 3-4 տարում փոխվելո՞ւ է արդյոք Հայաստանի Սահմանադրությունը, եւ կա՞ արդյոք դրա անհետաձգելի անհրաժեշտությունը: Մեր քաղաքական վերնախավում վերաբերմունքն այդ հարցին հակասական է. քաղաքական ուժերը, որոնք ցույցեր էին անում՝ Սահմանադրությունը փոխելու, կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու, 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացնելու եւ այլ բաների համար, հիմա ասում են, որ ոչ մի փոփոխություն էլ պետք չէ: Տվեք մեզ իշխանություն՝ եւ վերջ: Իսկ մարդիկ, որոնց կյանքն ու գործունեությունը ոտքից մինչեւ գլուխ Սահմանադրության խախտում է, հիմա ասում են, որ Գլխավոր օրենքը պետք է ապահովի մարդկանց իրավունքներն ու ազատությունները:
Բայց եթե ինձ մնար, ես կփոխեի Սահմանադրության այն հոդվածը, որն օրենքով չի կարելի փոխել՝ առաջինը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Խնդիրն այն չէ, որ մեր պետությունը Սահմանադրության ընդունումից ի վեր գրեթե 19 տարվա ընթացքում ձեռք չի բերել թվարկած 4 հատկանիշներից որեւէ մեկը: Մենք կարող ենք երբեւէ դառնալ, եւ վստահ եմ կդառնանք ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետություն: Բայց սոցիալական պետություն մենք, նույնիսկ տեսականորեն, երբեք չենք դառնա: Որովհետեւ դա, իմ կարծիքով, անիմաստ եւ դատարկ բառակապակցություն է:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու