Վերջին անգամ իսպանական 3 ակումբ եվրագավաթներում պայքարել էր 1985/86թթ-ին
Սպորտ
Եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչներին կմասնակցեն երեք իսպանական ակումբներ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոն» պայքարից դուրս թողեց «Չելսիին», «Ռեալը»՝ «Բավարիային»: Եվրոպայի լիգայի շրջանակներում եզրափակչի ուղեգիր նվաճեց «Սևիլիան», որը գավաթը կվիճարկի «Բենֆիկայի» հետ:
Վերջին անգամ իսպանական երեք ակումբ եվրագավաթների եզրափակչում պայքարել էին 1985/86 մրցաշրջանում, այդ ժամանակ «Բարսելոնան» խաղում էր Չեմպիոնների լիգայում, «Ատլետիկոն» գավաթակիրների գավաթի խաղարկությունում, իսկ «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է infostrada-ն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ