Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը հանդիպել է Ահմեդ Դավութօղլուի հետ
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Հանդիպումը կայացել է ճաշի սեղանի շուրջ: Դավութօղլուն հայտնել է, որ հանդիպումը կայացել է ընկերական մթնոլորտում: Նա նշել է, որ Աթեշյանը հայկական համայնքի գոհունակությունն է հայտնել' կապված Էրդողանի հղած ուղերձի հետ: «Հուսով ենք, որ մեր մեկնած բարեկամության ձեռքն անպատասխան չի թողնվի»,- ասել է Դավութօղլուն' հերթական անգամ բարձրաձայնելով իրենց ակնկալիքն առ այն, որ ուղերձը տեղ կհասնի:
Ավելի վաղ Արամ Աթեշյանը հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը, որը տևել է մոտ 1,5 ժամ, ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պատրիարքական փոխանորդը և թուրք վարչապետը նվերներ են փոխանակել:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)