Լևանդովսկին մեզ մոտ եկավ` որպես հրաշալի հարձակվող և հեռանում է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է անպայման հաղթել «Հոդենհայմին» «Սիգնալ Իդունա պարկ արենայում»:
«Ես մեր վերջին հանդիպումն է սեփական դաշտում, և մենք անպայման ուզում ենք հաղթել: Միշտ էլ տխուր է մրցաշարի վերջին խաղերի ժամանակ: Իսկ ինչ վերաբերվում է «Հոֆենհայմին», ապա հիասքանչ թիմ է, առաջնության ընթացքում նրանք խփել են 67 գոլ և սեփականն ընդունել 66 գնդակ: Նրանք շատ լավ հարձակման գիծ ունեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Խոսելով Ռոբերտ Լևանդովսկու մասին, ով մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվում է Մյունխեն, համալրելու «Բավարիայի» կազմը, փաստել է. «Լևանդովսկին մեզ մոտ եկավ, որպես հրաշալի հարձակվող և մեզնից հեռանում է, որպես համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ»:
Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բորուսիան» կհյուրընկալի «Հոֆենհայմին»: Հանդիպումը կկայանա մայիսի 3-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու