«Բավարիային» հաղթելն անհնար չէ. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Բավարիան» լավագույնն է աշխարհում, բայց նրանց հաղթելն անհնար չէ:
«Իմ կարծիքով' «Բավարիան» շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն թիմը, բայց նրանց հաղթելն անհնար չէ: Իսկ ինչ վերաբերում է Լևանդովսկիին, ապա հուսով եմ, որ նա իր ամբողջ ուժերը կդնի վերջին երեք խաղերում»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու