Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Օուեն
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Արքայական ակումբի» պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում պորտուգալացին նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության մեջ մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստը:
«Կարծում եմ` «Ռեալի» պատմության մեծագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է, նրան հաջորդում է Ֆերենց Պուշկաշը: Ռոնալդուն հավասարվեց Պուշկաշի հեղինակած 242 գոլերին` ավելի քիչ հանդիպում անցկացնելով: Բացի այդ, նա կարողացավ մադրիդյան թիմի մյուս ֆուտբոլիստներից ավելի շուտ հատել 100 գոլի սահմանագիծը և նրան է պատկանում մեկ մրցաշրջանում ամենաշատ հեղինակած գոլերի ռեկորդը»,-Օուենի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու