Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Մայիսի 3-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ս. Ա.-ին և 1980 թ. ծնված Տ. Շ.-ին :
***
Մայիսի 2-ին, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ բնակչին, ով գտնվում է Արմենիա ՀԲԿ-ում, անհրաժեշտ է տեղափոխել Շիրազի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու