Արամ Հարությունյանը շուտով կանցնի այլ աշխատանքի. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
ՀՀ վարչապատ Հովիկ Աբրահամյանը Բնապահպանության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արամ Հարությունյանին լավ աշխատանքի և համագործակցության համար։ «Իմ և ՀՀ Նախագահի անունից շնարհակալություն եմ հայտնում Արամ Հարությունյանին և հայտնում, որ նա շուտով կանցնի այլ աշխատանքի»,- ասաց վարչապետը, սակայն չմանրամասնեց, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով նորանշանակ նախարարին, ասաց, որ նա փորձ ունի աշխատելու նախարարի պաշտոնում և հիշեցրեց, որ Արամայիս Գրիգորյանը երեք տարի եղել է գյուղատնտեսության նախարար։
Նախկին նախարար Արամ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ պատիվ է ունեցել յոթ տարի աշխատել Բանապահպանության նախարարի պաշտոնում։ «Այս ոլորտը թեև շատ զգայուն է, սակայն ուրախությամբ պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք լուրջ քայլեր կատարել ոլորտի կարգավորման համար»,- ասաց նա։
Բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանն էլ նշեց, որ նոր ճանապարհ է սկսվում, և դա լինելու է վստահության ճանապարհ։ «Մենք կաշխատենք թիմային մթնոլորտում»,- ընդգծեց նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու