Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Մայիսի 3-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի սկզբնամասում ծառը թեքվել է. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս – Կապան 14-րդ կմ-ում ծառը թեքվել է և խանգարում է երթևեկությանը:
Հրշեջ-փրկարարները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Մայիսի 3-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երիտասարդության փողոցի թիվ 7 շենքի արտաքին պատին ամրացված անձրևատար խողովակը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը::
Փրկարարները կատարել են ամրացման (3 գմ) և ապամոնտաժման (6 գմ) աշխատանքներ:
***
Մայիսի 3-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի անձրևատար խողովակը պոկվել, մասնակի ընկել է 2-րդ հարկի պատշգամբին և էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են անձրևատար խողովակը (7 գմ):
***
Մայիսի 3-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 8 շենքում՝ 4-րդ և 5-րդ հարկերի միջև, երկու երեխա արգելափակվել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Տ. Ի.-ին (ծնվ.՝ 2008թ.) և Տ. Բ.-ին (ծնվ.՝ 2001 թ.):
***
Մայիսի 3-ին ժամը 15.20-ին տեղեկություն է ստացվել, որ երևանի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Է. Ա.-ի դին (ծնվ. 1972թ.) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Մայիսի 3-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի տանիքից (9-րդ հարկ) ալեհավաքը ուժեղ քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են 2 ալեհավաք:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու