Ուկրաինայի ՆԳՆ-ի հայտարարությունը ցինիզմ է․ Կադիրով (տեսանյութ)
Այլ
Այրված մարդկանց մեղադրել, որ իրենք են իրենց հրկիզել են, պարզապես ցինզմի գագաթնակետն է: Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունն, ըստ որի՝ Օդեսայի Արհմիության տունը հրդեհել են շենքը գրաված ցուցարարները,- հայտնում է itar-tass-ը:
«Այդպես չեն վարվել նույնիսկ ֆաշիստները, սկզբում այրում են մարդկանց` փակելով ելքը, իսկ հետո հայտարարում են ողջ աշխարհին, որ իրենք են այրվող նյութերով շշեր նետել միմյանց ուղղությամբ։ Դա ցինիզմի գագաթնակետն է»,-ասել է Կադիրովը։
«Տեսանյութ կա, որ ինչ որ մարդիկ, որոնց չեմ կարող անվանել աղջիկներ, ապակե տարաների մեջ լցնում են բենզին, որից հետո ֆաշիստ երիտասարդները շշեր են նետում շենքի ուղղությամբ։ Կրակ է բռնկվում շենքի առաջին հարկում, մարդիկ փորձում են փրկվել` իրենց պատուհաններից դուրս նետվելով: Իսկ մեզ և ամբողջ աշխարհին հայտարարում են, որ այրվել են Արհմիության տան վերևի հարկերը: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդ հայտարարություններին»,-ասել է Չեչնիայի նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու