Արամ Ա կաթողիկոսը Քեսաբի վերաբերյալ նամակ է ստացել ՄԱԿ-ի փախստականների հարցերով պատասխանատուից
Այլ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը մայիսի 3-ի առավոտյան նամակ է ստացել ՄԱԿ-ի փախստականների հարցերով ընդհանուր պատասխանատու Վալերի Ամոսից: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Վալերի Ամոսը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին' կայացած հանդիպման համար և վստահեցրել, որ կշարունակի զբաղվել Քեսաբի գաղթականների հարցերով և օգնություն կցուցաբերի նրանց:
Քեսաբի հարցը շարունակում է մնալ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի ուշադրության կենտրոնում: Առավոտյան Բերիոյի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը միաբանության երկու հայրերի ուղեկցությամբ մեկնել է Լաթաքիա, որպեսզի հանդիպի Քեսաբի գաղթականների հետ և բանակցություններ վարի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու