Հալեպի հայաշատ թաղամասերում հայեր են վիրավորվել
Այլ
Հալեպում մայիսի 3-ին ռումբերի պայթյունների հետևանքով կրկին հայեր են վիրավորվել: Հալեպի պետական համալսարանի մոտ ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել է հայ ուսանող Նաիրի Գրիգորյանը: Բարեբախտաբար, նրա վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում:
Մայիսի 3-ին տասնյակ հրասանդներ են ընկել Հալեպի տարբեր թաղամասերում: Դրանցից 4-ն ընկել են Հալեպի հայաշատ Ազիզիե թաղամասում, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր և վիրավորներ կան: Վիրավորների թվում է Կաթողիկե համայնքի կղերական Տեր Կոմիտաս Տատաղլեյանը:
Ավելի վաղ, աղբյուրը տեղեկացրել էր, որ մայիսի 2-ին Նոր Գյուղի Տիգրանյան այգու մեջ գազի շիշ է ընկել, որի հետևանքով 2 հայ է վիրավորվել: Բարեբախտաբար, Բենո Փիլայջյանի և Լևոն Հովհաննիսյանի վիճակը մտահոգիչ չէ: Մայիսի 1-ին հրասանդների ընկնելու հետևանքով վիրավորվել էին նաև Մարլեն Փոքրավորյանը և Էլի Չիլաբոշյանը: Այսպիսով, վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում վիրավորվել են տասնյակից ավելի հայեր:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու