Դոնեցկում նախապատրաստվում են հանրապետության կարգավիճակի շուրջ հանրաքվեին
Այլ
Դոնեցկում վերջին օրերին իրավիճակը հանգիստ է: Այստեղ պատրաստվում են Դոնեցկը Ժողովրդական հանրապետություն հռչակելու շուրջ անցկացվելիք հանրաքվեին: Այս մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին հայտնել է կառավարության անդամ Դենիս Պուշլինը:
«Իրավիճակը Դոնեցկում հանգիստ է: Կիևի իշխանությունների կողմից մեր հասցեին այլևս սպառնալիքներ չեն ստացվել:
Մենք նախապատրաստվում ենք մայիսի 11-ին կայանալիք հանրաքվեին. կազմում ենք ընտրատեղամասային հանձնաժողովներ, քվեաթերթիկներ ենք տպագրում»,-նշել է Պուշլինը:
Վերջինս նշել է, որ քվեաթերթիկներում ներառված է լինելու' «Հավանություն ենք տալիս Դոնեցկի Հանրապետության անկախությանը» հարցը, որը կունենա երկու' «Այո» և «Ոչ» պատասխանների հնարավորություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու