Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
Այլ
Հանրապետության տարածքում մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Մայիսի 5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի + 30 աստիճան, մայիսի 6-ին'+31 , մայիսի 7-8-ին'+ 32, մայիսի 9-ին' + 31 աստիճան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու