DUETSCHEBANK-ի ներկայացուցիչ Թիմ Սփայսերը հանձնեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի գերազանցության մրցանակը (ֆոտո)
ԱՐԽԻՎ
Ապրիլի 30-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էր գերմանական DUETSCHEBANK-ի ԱՊՀ երկրների և Վրաստանի պատասխանատու ներկայացուցիչ պարոն Թիմ Սփայսերը, ով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահին պաշտոնապես հանձնեց 2013 թվականի ընթացքում միջազգային դոլարային փոխանցումների գծով ավտոմատացված գործընթացում (STP) 99,63% բացառիկ որակ ապահովելու գերազանցության մրցանակը:
Հեղինակավոր բանկի կողմից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ շնորհված միջազգային մրցանակը վկայում է աշխատակիցների պրոֆեսիոնալ և հմուտ մոտեցումը, ինչը նաև պարտավորեցնում է ապագայում էլ ապահովել ծառայությունների մատուցման որակի ու գրավչության բարձր մակարդակ:
Հիշեցնենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ունի թղթակցային ցանցի բավականին լայն աշխարհագրություն, որի շնորհիվ բանկի հաճախորդներն հնարավորություն ունեն օգտվել դրամական փոխանցումների ծառայությունների համեմատաբար ցածր սակագներից, ինչպես նաև արագ և որակյալ սպասարկումից:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)