Հրայր Թովմասյանը պաշտոնաթողությունից հետո առաջին առաջարկը ներկայացրեց կառավարությանը
Քաղաքական
ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանն առաջարկում է կառավարության անդամների նշանակման արարողակարգում ներառել երդման արարողություն: «Օրենսդիր, դատական իշխանության ներկայացուցիչները երդմամբ են ստանձնում պաշտոնը, գործադիրը չունի նման բան: Կարծում եմ, որ Սահմանադրության խնդիր է: Երդումն արարողակարգին ոգի կտա, կարելի է ունենալ նաև ինչ-որ սիմվոլ, որը կփոխանցվի նախարարից նախարար»,- ասաց Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանին ներկայացնելու ժամանակ: Առաջարկին արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մտածել այդ մասին:
ՀՀ նախագահի ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Հովհաննես Մանուկյանը փոխարինել է Հրայր Թովմասյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն' պատգամավորներն առաջին նստաշրջանի բացման արարողությանը երդվում են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու