Հրայր Թովմասյանը չի պատրաստվում անցնել թոշակի
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը չի պատրաստվում 43 տարեկանում անցնել թոշակի և բնական է՝ անգործ չի մնա: Լրագրողների հետ զրույցում նախկին նախարարը չմանրամասնեց, թե որոնք են իր՝ կառավարության կազմում չմնալու խնդրանքի պատճառները: «Կաշխատեմ, թե որտեղ' կտեսնեք: Այս պահին ասել, թե վաղն ուր եմ գնալու աշխատանքի, չեմ կարող: Կան աշխատանքի առաջարկներ ձեզ հայտնի և անհայտ տարբեր ոլորտներից, բայց առնվազն մեկ շաբաթ անհրաժեշտ է, որպեսզի վերագնահատեմ ու որոշեմ, թե ինչով եմ զբաղվելու»,- ասաց նախկին նախարարը:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Թովմասյանը որևէ երկրում դեսպան է նշանակվելու՝ վերջինս նշեց. «Եկեք հիշենք, թե նման քանի տեղեկություններ են եղել: Եթե վիճակագրություն անցկացնենք' դրանց քանի՞ տոկոսն է իրականություն դարձել»: Միաժամանակ, Թովմասյանը հստակ նշեց, որ չի առաջադրվելու 2018թ. նախագահական ընտրություններին:
Հրայր Թովմասյանն ապրիլի 30-ին հայտարարել էր, որ հանդիպել է ՀՀ Նախագահի և վարչապետի հետ և փոխանցել է իր ցանկությունը: «Ես հույս ունեմ, որ իմ ցանկությունը կբավարարվի»,- ասել էր նա՝ չցանկանալով մանրամասնել, թե որն է իր ցանկությունը: Նա մայիսի 5-ին նոր նախարարի նշանակման ժամական շնորհակալություն հայտնեց Նախագահին ու վարչապետին իր խնդրանքն ընդունելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու