Հայաստանը ԱՊՀ երկրներում արձանագրված գնաճի սանդղակի միջին մասում է
Հայաստան
Այս տարվա առաջին եռամսյակում ԱՊՀ երկրներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է Բելառուսում՝ 4,3 տոկոս, Հայաստանում այն կազմել է 1,2 տոկոս, որը միջին ցուցանիշ է ԱՊՀ երկրների շարքում։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, Ա ՊՀ գրեթե բոլոր երկրներում մարտին նկատվել է գնաճ։ «Մարտ ամսին ամենաբարձր գնաճն արձանագրվել է Ուկրաինայում՝ 2,2 տոկոս, այնուհետև Ղրղզստանում' 2,1 տոկոս։ Ցածր գնաճ է արձանագրվել Մոլդովայում՝ 0,3 տոկոս։ Հայաստանյան սպառողական շուկայում մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել էր 0,4 գնանկում»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ գնաճային տեմպը նկատվել է նաև Եվրամիության երկրներում, թեև դրա մակարդակը զիջել է ԱՊՀ երկրներում գրանցված գնաճը։ «Եվրամիության 27 երկրների ընդհանուր միջին գնաճը տարվա առաջին եռամսյակում կազմել է 0,1 տոկոս։ Եվրամիության երկրներից միայն 6-ում է արձանագրվել գնանկում, մնացածում արձանագրվել է գնաճ»,-ասաց Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից