Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում

Գիտություն և Մշակույթ

Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված նոր` «Թևանիկ» ֆիլմը կերտողները հույս ունեն, որ հայ հանդիսատեսը կսիրի կինոնկարը: Ադրբեջանի հերթական հիստերիան առաջացրած կինոնկարն սկսում է իր հաղթարշավը: Հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ այսօր' մայիսի 5-ին: Ֆիլմը մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել քաղաքի կինոթատրոններում:

««Թևանիկ» ֆիլմի սցենարն ինձ փոխանցեց Լևոն Աթոյանը: Ես այն շատ հավանեցի և ցանկանում էի էկրանավորել, տարիներ անց ինձ այդ հնարավորությունն ընձեռվեց: Ցանկանում էի նկարել լիամետրաժ ֆիլմ և Կարինե Խոդիկյանի հետ Աղաբաբովի սցենարը վերածեցինք ֆիլմի: Նախորդ տարի Կաննի 66-րդ փառատոնի շուկայում ներկայացրի այս ֆիլմի նախագիծը և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ իրականացրինք այն: Հուսամ, որ հանդիսատեսը կսիրի կինոկարը, որովհետև առանց հանդիսատեսի սիրո հնարավոր չէ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Ջիվան Ավետիսյանն ընդգծեց, որ ֆիլմում ներգրավված բոլոր հերոսները իրական են մեկ տարբերությամբ' նրանք տարբեր ժամանակահատվածների դեպքեր ներկայացնող հերոսներ են, որոնց հավաքել ենք մեկ պայմանական գյուղի մեջ: «Երեք պատմությունները միավորվում են մեկ ասելիքով' ֆիլմը դատապարտում է պատերազմը: Ես ինքս կորցրել եմ իմ մանկությունը պատերազմի հետևանքով: Ցանկանում էի պատմել ճակատագրերի մասին: Այն խաղաղության, ուժեղ մարդկանց մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ վիճակում և շարունակում են մնալ մարդ»,-հավելեց Ավետիսյանը:

Սցենարի համահեղինակ Կարինե Խոդիկյանի կարծիքով, իր համար մեծ պատիվ է, երբ իր անունը դրվում է Առնոլդ Աղաբաբովի կողքը: «Աղաբաբովի սցենարը կարճամետրաժ ֆիլմի համար էր: Նրա սցենարում որևէ միջամտություն չի արվել, պարզապես սցենարի Աստղիկ կերպարը դարձրինք երկրորդ նովելի հերոսուհի: Երրորդ հերոսն էլ հետո ծնվեց' Արամը»,-նշեց Խոդկյանը:

Խոսելով ադրբեջանական հիստերիայի մասին' ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը նշեց, որ Լիտվայում այն այնքան էլ իրարանցում չի առաջացրել: «Հատուկ որևէ ռեակցիա չկար, պարզապես արտգործնախարարության կողմից անհանգստություն կար, իսկ ես հանգստացնում էի իրենց, որ սա գեղարվեստական կինոնկար է: Ամեն ինչ այդպես ավարտվեց: Ինձ ֆիլմը շատ է դուր եկել, ցանկանում եմ, որ շատերը դիտեն այն»,-հավելեց լիտվացի պրոդյուսերը:

Ֆիլմի ռեժիսորի համոզմամբ, հանդիսատեսից յուրաքանչյուրը կորոշի ֆիլմի ավարտը: Ֆիլմի աշխատանքներում Ջիվան Ավետիսյանին իր խորհուրդներով օգնել է Վիգեն Չալդրանյանը: Կինոնկարը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:

«Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում: «Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից' նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել' ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված