Վարդենիսում «ՎԱԶ-2107»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում մայիսի 3-ին' ժամը 11.45-ին, հաղորդում է ստացվել, որ դեմքի և քունքային հատվածի քերծվածք վերքերով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 11.30-ի սահմաններում, Վ արդենիսի Վ. Համբարձումյան փողոցում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային և դիմել փախուստի: Նույն օրը' ժամը 15.00-ին, 39-ամյա մի տղամարդ ներկայացել է բաժին և հայտնել, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ