Հովիկ Աբրահամյանը հորդորում է «Արմենիա» հեռուստաընկերությանը վերանայել աշխատակիցներին ազատելու որոշումը
ԱՐԽԻՎ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է տեխնիկական վրիպման հետևանքով «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցին: Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է. «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերությանը վերանայել որոշումը»:
«Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական թողարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տիտրը սխալ գրած աշխատակիցն ու նյութի հեղինակ լրագրողն աշխատանքից ազատվել են:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ