Գործարարներն ու պատգամավորները քննարկել են հարկային ստուգումների այլընտրանքային կարգի մասին օրենքի նախագիծը
Քաղաքական
ՀՀ Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, պատգամավորներ Մարտին Սարգսյանի, Խոսրով Հարությունյանի, Գարեգին Նուշիկյանի և ՀՀ կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի մասնակցությամբ գործարարները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում մայիսի 5-ին քննարկեցին ՀՀ հարկային ստուգումների անցկացման այլընտրանքային կարգի մասին օր ենքի նախագիծը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից, զրույցը չափազանց անկեղծ էր ու կառուցողական։ Եվ քանի որ քննարկված հարցերի շրջանակը շատ ծավալուն էր, ուստի, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը առաջարկեց քննարկումները դարձնել պարբերական ու թեմատիկ, որպեսզի գործարարը հնարավորինս ստանա սպառիչ պատասխաններ։
Մի խումբ գործարարներ, արժեվորելով այլընտրանքային կարգի գաղափարը, առաջարկեցին ստուգումները կատարել ոչ թե պետական, այլ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ակտիվ քննարկման թեմա դարձան այլընտրանքային ստուգումների ժամանակ տույժերի և տուգանքների կիրառման տարբերակները։ Մասնավորեցվեց, որ ռիսկային առումով դաշտը հավասար չէ բոլորի համար, և պետք է խաղի նոր կանոններ մշակել։ Եղան առաջարկներ գորժարար–հարկային համագործակցության հայեցակարգ մշակելու և հարկային ներում կատարելու վերաբերյալ։
Երկխոսությունը անկեղծ զրույց էր և շատ հաճախ ավարտվում էր կարծիքների ու տեսակետների մերձեցմամբ։ Որոշվեց գործարարների շահեկան դիտողություններն ու առաջարկությունները ընդհանրացնել ու խմբավորել և ներկայացնել Ազգային Ժողով' օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու