Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանը
Սպորտ
85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյաքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Յուրի Արմենակի Բաբայանը:
«Նա աշխարհի և Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման և պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների` թե մրցագորգի վրա, թե կյանքում և առօրյայում:
Մենք սգում ենք սիրելի մարզչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին:
Համոզված ենք, Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով», ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու