Ամսվա հարսանիքը. Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը պսակադրվեցին (լուսանկարներ)
Այլ
«Life & Style Weekly» ամերիկյան տաբլոիդը սենսացիոն լուր հայտնեց. Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգը գաղտնի ամուսնացավ: Անցած շաբաթվա ընթացքում մամուլում բազմաթիվ ասեկոսեներ էին շրջում այն մասին, որ աստղերը նախատեսում են հարաբերություններն օրինականացնել առանց ավելորդ աղմուկի և տանը` նեղ ընտանեկան միջավայրում և համեստ արարողությամբ: Եվ ահա, օրերս Քիմ Քարդաշյանը և նրա սիրեցյալը` ռեփեր Քանյե Ուեսթը, իրենց ամուսնությունը գրանցեցին Կալիֆորնիայում`առանց վկաների և աստղային հյուրերի:
Բավական է միայն հիշել, թե ինչպես անցավ այս զույգի նշանադրությունն անցյալ տարվա հոկտեմբերին. Քանյե Ուեսթը սիրեցյալին առաջարկություն արեց նրա ծննդյան օրը, որի համար մի ամբողջ մարզադաշտ էր վարձակալել: Հարազատների և մտերիմների ներկայությամբ ռեփերն իր հարսնացուին նվիրեց 15 կարատանոց ադամանդով մատանի:
Մնում է միայն գուշակել, թե ինչպիսի անակնկալներ են հյուրերի համար պատրաստում Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հարսանեկան տոնախմբությանը:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու