«Ժողովուրդ». Պետության 2-րդ դեմքին իրական քաղաքականության մեջ ոչ ոք համարժեք չի ընկալում
Հայկական Մամուլ
Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ այս օրերին շնորհավորանքներ է ստանում: Սակայն նրան շնորհավորողների ցանկն ու աշխարհագրությունն այնքան էլ մեծ չէ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, շնորհավորել են նաեւ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը եւ մի քանի այլ ռուս պաշտոնյաներ:
Իսկ ահա Եվրոպական պետություններից ոչ ոք շնորհավորական ուղերձ չի հղել Գ.Սահակյանին: Նրան չեն շնորհավորել անգամ հարեւան Վրաստանից ու Մաքսային միության անդամ երկրներից: Փաստորեն ՀՀ Սահմանադրությամբ պետության 2-րդ դեմքին իրական քաղաքականության մեջ ոչ ոք համարժեք չի ընկալում, ինչի վառ ապացույցը հենց դիվանագիտական շնորհավորանքների լռությունն է:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու