«Առավոտ». Ինչու է «Ժառանգություն»-ը լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ոչ իշխանական դաշտ
Հայկական Մամուլ
Ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, «Ժառանգությունը» մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն անընդունելի էր համարում այն, որ ԲՀԿ-ն ներկայանա որպես նոր ընդդիմություն. «Այդ գործընթացի լեգիտիմացումը մեզ համար անընդունելի է»: Այսօր «Ժառանգությունն» ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ: Aravot.am-ը այս առնչությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք քառյակի հետ համագործակցությամբ չե՞ք լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ:
Նա պատասխանեց. «Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը: Մենք համաձայն չենք եղել յուրաքանչյուրի հետ այս կամ այն հարցում, եղել են նաեւ քննադատություններ ոչ միայն միակողմանի, այլեւ փոխադարձ, բայց եղել է որոշում, որ այդ խորհրդարանական ուժերը համագործակցեն:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու