Հայաստանում «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել ժամը 23:00-ին (տեսանյութ)
Այլ
Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին մնացել են հաշված ժամեր: Երաժշտական այս մրցույթին ամեն տարի հաջողվում է հեռուստացույցի մոտ հավաքել միլիոնավոր հեռուստադիտողների: Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կցուցադրիվի մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այս երեկո առաջին կիսաեզրափակիչին 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների' Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 50/50 հարաբերակցությամբ:
Արամ MP3-ի երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել նրա ֆեյսբուքյան էջը:
«Կոմսոմոլսկայա պրավդան» Արամ MP3-ին ներառել էր «Եվրատեսիլ-2014»-ի մայիսի 4-ին տեղի ունեցած բացման արարողության կարմիր գորգի վրա հայտնված ամենաոճային մասնակիցների շարքում: Արամ MP3-ն, ով, համաձայն բուքմեյքերների կանխատեսումների, այս տարվա «Եվրատեսիլի» առաջատարն է, հայտնվել է կարմիր գորգին իտալական մաֆիոզիի ոճային տեսքով' կանաչ գուլպաներով, մանուշակագույն փողկապով, սև ակնոցով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու